Գլխավոր Նորություններ Ամերիկյան ապոկալիպսիս. մեկ օրում գրանցվել է 2000 մահ

Ամերիկյան ապոկալիպսիս. մեկ օրում գրանցվել է 2000 մահ

159

Անցած 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է մոտ 2000 մահվան դեպք, աշխարհում ամենաբարձր մահացության ցուցանիշը COVID-19 համաճարակի սկսվելուց ի վեր: Միայն Նյու Յորքում մեկ օրում մահացել է մի քանի հարյուր մարդ։ Այս մասին գրում է Euronews-ը։

Հոսպիտալներն ունեն սառնարանային պարագաներով հագեցած վագոններ, որոնք ժամանակավոր դիահերձարաններ են։

Սուրբ Հովհաննես Ավետարանչի տաճարում տեղակայված է դաշտային հիվանդանոց, որտեղ կարող են ընդունվել COVID-19- ով մինչև երկու հարյուր հիվանդ:

Ուոլ Սթրիթում ևս սգո տրամադրություններ են, ֆոնդային ինդեքսները ընկնում են, ինչպես նավթի գները, իսկ թե երբ վեկտորը կփոխի ուղղությունը, ոչ ոք չի կարող կանխատեսել:

Ընդհանուր առմամբ, չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ում, Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով, կորոնավիրուսային վարակով վարակված է ավելի քան 400 հազար հազար մարդ:

Համաձայն համաճարակաբանների տվյալների ՝ Միացյալ Նահանգներում մահացությունների ընդհանուր թիվը կարող է հասնել 240 հազար մարդու: