Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսից մահվան նոր դեպքը գրանցվել է Արտաշատի ԲԿ-ում

Կորոնավիրուսից մահվան նոր դեպքը գրանցվել է Արտաշատի ԲԿ-ում

545

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ նոր կորոնավիրուսից մահացության հերթական՝ 9-րդ դեպքն է գրանցվել.

«Արտաշատի բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա»։