Գլխավոր Նորություններ Կորոնավիրուս է հաստատվել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի աշխատակցի մոտ․ մասնաճյուղը փակ է

Կորոնավիրուս է հաստատվել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի աշխատակցի մոտ․ մասնաճյուղը փակ է

2580

Կորոնավիրուս է հաստատվել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Իջեւանի մասնաճյուղի աշխատակիցներից մեկի մոտ, մասնաճյուղը փակ կլինի առնվազն մինչեւ ապրիլի 10-ը։

Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը NEWS.am-ին հայտնեց, որ բանկի այն աշխատակիցները, որոնք շփում են ունեցել վարակված աշխատակցի հետ, մեկուսացված են, մասնաճյուղը աշխատանքները կվերսկսի միայն ախտահանման աշխատանքների իրականացումից հետո։

«Արտակարգ դրության հաստատումից հետո մենք ոչ մի օր չենք դադարեցրել աշխատանքը, գիտակցել ենք, որ, հնարավոր է, որ մեկը վարակվի, քանի որ հաճախորդների հետ շփումը, թեեւ պահպանել ենք բոլոր անտանգության կաննոները»,- նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բանկի աշխատակցի հետ շփում ունեցած երկու քաղաքացի էլ մեկուսացվել է Սեւքար գյուղից, որոնցից մեկը՝ գյուղի ամբուլոատորիայի բուժքույրը։