Գլխավոր Նորություններ Մի շարք ապրանքատեսակների գները կիջնեն, մաքսային սակագների կիրառումը հետաձգվեց ևս մեկ տարով

Մի շարք ապրանքատեսակների գները կիջնեն, մաքսային սակագների կիրառումը հետաձգվեց ևս մեկ տարով

300

ՀՀ կառավարությունն ապրիլի 9-ի նիստում հավանություն տվեց 2019թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստի քննարկումների արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու» արձանագրությանը:
Դրա համաձայն՝ մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգվեց ևս մեկ տարով, այսինքն՝ մաքսային արտոնություն կլինի:
Արտոնության ժամկետը երկարացվեց մինչև 2021թ. հունվարի 1-ը: Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ մի շարք ապրանքատեսակների գները կիջնեն միջինը 3 տոկոսով:

«Խոսքը հետևյալ ապրանքատեսակների մասին է՝ միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, պարարտանյութ, ծխախոտի հումք, մի շարք դեղագործական արտադրանքներ, մշակված կաշվե ապրանքներ, թանկարժեք քարեր և այլն»:

ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանն ասաց, որ նման որոշումները կարևոր են հատկապես այս շրջանում, երբ որոշակի գնաճային ճնշումներ են նկատվում շուկայում:
Համաձայնագիրը հնարավորինս արագ ժամկետում կուղարկվի ԱԺ վավերացման: