Գլխավոր Նորություններ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ. Բաթոյան

3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ. Բաթոյան

1638

«Արդեն ունենք 10 հաստատված միջոցառում, որոնցից 6-ն արդեն ուժի մեջ են: Երեկ մենք ամփոփեցինք արդեն ուժի մեջ մտած միջոցառումների ընթացքը: Արդյունքում հասկանալի դարձավ, որ միջոցառումներով հասանելի գումարների ընդհանուր չափը երեկվա դրությամբ կազմել էր 3մլդ 670մլն դրամ: Մենք համարում ենք, որ սա, ըստ էության, վատ արդյունք չէ: Սա երկու օրվա արդյունք է: 7-րդ միջոցառումն այսօր ուժի մեջ կմտնեն, մնացածն էլ ծրագրավորել ենք սկսել երկուշաբթի օրվանից»,-ասուլիսի ժամանակ, անդրադառնալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու ծրագրերին, ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ ավելացրեց, որ արդեն հասանելի է 4-րդ և 6-րդ ծրագրերի ֆինանսավորումը.«Արդեն երկու օր է, քաղաքացիները, ովքեր հանդիսանում են այս ծրագրերի շահառուները, ստանում են գումար: Մենք ստացել ենք շուրջ 15 հազար հղի կնոջ տվյալներ, բայց դրանք պետք է համադրենք ՊԵԿ-ի և այլ տվյալների հետ, քանի որ չի նշանակում, որ բոլորը շահառու են: Ուստի 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ: Սա այն թիվն է, որ այս պահին իդենտիֆիկացված է»: