Գլխավոր Նորություններ Սեւանա լճի «Մայամի» կոչվող լողափի մոտ 22-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել

Սեւանա լճի «Մայամի» կոչվող լողափի մոտ 22-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել

251

Մայիսի 5-ին, ժամը 23:18-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները «Մայամի» կոչվող լողափի մոտակայքում հայտնաբերել են Հ.Ա.-ի (ծնված 1997 թ.) դին: