Գլխավոր Նորություններ Առնվազն մեկ-երկու տարի նախկին կյանքին վերադարձ չի լինի. Արսեն Թորոսյան

Առնվազն մեկ-երկու տարի նախկին կյանքին վերադարձ չի լինի. Արսեն Թորոսյան

95

Երկար ասելով՝ նկատի ունեմ առնվազն մեկ-երկու տարի: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան ժամանակ նկատի ունի, երբ ասում է նախկին կյանքին վերադարձը շուտ չի լինում:

Ինչ վերաբերում է հարցին, թե փոշմանում է նախկինում իր արած հայտարարությունների համար, Արսեն Թորոսյանը նշեց, որ չի վարանում սխալներն ընդունելուց, եթե այդպիսիք եղել են՝ ինքն ուղղում է, օրինակ՝ դիմակների մասին իր հայտարարությունները:

«Ընդհանրաապես, երբ կա նոր հիվանդություն ու դրա մասին բազմաթիվ բաներ հայտնի չեն, ես, հնարավոր է, մեկ ամիս առաջ անեմ մի հայտարարություն և հետո պարզվի, որ ինչ֊որ բան է հայտնաբերվել ու այդ հայտարարությունը հավաստի չէ: Ես չեմ վարանի ասել, որ հենց այդպես էլ եղել է»,-ասաց նա:

Անդրադառնալով ներկայում ծանր հիվնադների թվին՝ նախարարն ասաց, որ կեսօրվա դրությամբ ծայրահեղ ծանր ութ հոգի էր, ծանր 40 հոգի: