Գլխավոր Նորություններ 29-ամյա երիտասարդը սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից. ահազանգ ԱԻՆ-ում

29-ամյա երիտասարդը սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից. ահազանգ ԱԻՆ-ում

596

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երեւանի Կիեւյան կամրջի ճաղավանդակի մյուս կողմը եւ սպառնում է ինքնասպան լինել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու (Միրան Մ., ծնված 1991 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով: