Գլխավոր Նորություններ Ով է Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված առաջին քաղաքացին

Ով է Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված առաջին քաղաքացին

2948

Գեղարքունիքում կորոնավիրուսով առաջին վարակվածը Աստղաձոր համայնքից է, 32-ամյա կին է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը:

«Նա գյուղում չէր, Մարտունի քաղաքի հիվանդանոցում պառկած բուժվում էր , կարծեմ թոքաբորբ ուներ: Ապրում էր անկողնային հիվանդ կիսուրի հետ եւ երկու անչափահաս երեխաների հետ: Ամուսինը արտագնա աշխատանքի էր, սակայն վերադարձել էր ու հիմա մեկուսացման մեջ է Երեւանում»,-ասաց գյուղապետը:


Նա հավելեց, որ կնոջ ընտանիքի անդամները մեկուսացված են, ինքն էլ հրահանգել է գյուղում բնակիչները մեկուսանան, մինչեւ հասկանան շփման շրջանակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: