Գլխավոր Սպորտ Բերնարդեսկի. Չեմ կասկածում, որ վաղ թե ուշ Յուվեն կհաղթի ՉԼ-ն

Բերնարդեսկի. Չեմ կասկածում, որ վաղ թե ուշ Յուվեն կհաղթի ՉԼ-ն

144

Յուվենտուսի հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում կայացած Այաքսի դեմ հանդիպումը (1-2):

«Ուրախ եմ, որ նախագահը հաստատել է այն տեղեկությունը, որ Ալեգրին մնում է հաջորդ մրցաշրջանում։ Դա կարևոր ազդանշան է այն մասին, որ մարզիչը ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգայում և կանի ամեն հնարավորը, որ տիտղոսը հաղթելու ունակ թիմ կառուցի։ Չեմ կասկածում, որ վաղ թե ուշ մենք կհաղթենք մրցաշարում»,- ասել է Բերնարդեսկին։

Առաջին խաղում թիմերը 1-1 հաշվով էին ավարտել հանդիպումը։ Պարտվելով երկրորդ խաղում՝ թուրինցիները ավարտեցին մրցելույթները։

Կիսաեզրափակիչում Այաքսը կխաղա Մանչեսթեր Սիթի-Տոտենհեմ Հոտսպուր զույգի հաղթողի հետ։