Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսի տարածման պիկը դեռ առջեւում է. Արտավազդ Սահակյան

Կորոնավիրուսի տարածման պիկը դեռ առջեւում է. Արտավազդ Սահակյան

793

Հայաստանում պետք է մասսայական տեստավորում անցկացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հայտնի պլաստիկ վիրաբույժ, ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը` նշելով, որ պետք է նաեւ քաղաքացիներին հնարավորինս մեկուսացնել:

«Այս պահի դրությամբ համավարակը հսկելու լավագույն միջոցառումներն են` բոլորին մասսայական տեստավորելը, մարրդկանց մեկուսացումն է: Ճիշտ է, դա հսկայածավալ աշխատանք է, բայց միայն դրա շնորհիվ կարող ենք ռեգիոններում վերահսկել իրավիճակ, որը ինչպես ասում է նախարարը վերահսկողությունից դուրս է»,-ասաց նա:

Բժշկի կարծիքով` պետք չէ խուճապի մատնվել, այլ պետք է ղեկավարվել հակահամաճարակային կանոններով. «Պետք է դուրս գալ այդ կոմունիստական մտածողությունից եւ պետք չէ հույսը դնել դնել կառավարության կամ նախարարության կամ մեկ անձի վրա, այլ ինքդ պետք է կարողանաս քեզ պաշտպանել: Կազմակերպվածության լավ օրինակ է Չինաստանը, իսկ Երեւանում, հատկապես ծայրամասերում մարդիկ դրսում են, չգիտեմ` ինչպես են մտածում»:

Արտավազդ Սահակյանը գնահատում է նախարարի ազնվությունը, ասում է, որ նախարարը ճշմարտությունն է ասում, սակայն գտնում է, որ հասարակությունը հիմա այնպիսի հոգեբանկան վիճակում է գտնվում, որ գոնե օրը մեկ անգամ պետք է ասուլիսով հանդես գան բանիմաց հոգեբաններ կամ այլ մասնագեներ, ովքեր կմեղմեն առանց այդ էլ լարված իրավիճակը:

«Մենք շատ մարդիկ ունենք նեւրոզներով, որոնց վրա այս ինֆորմացիան շատ դեպրեսիվ, կաթվածային եւ կործանարար ազդեցություն կարող է ունենալ: Դրա համար անհրաժեշտ են հոգեբաներ, կամ այլ մասնագետներ, ովքեր ժողովրդի հետ կզբաղվեն: Պետք չի միայն թվային ինֆորմացիա տալ ու վերջ: Առանց այդ էլ տանջված ժողովուրդ է, ամեն օր մի լավ հոգեբան կամ կառավարության անդամ պետք է խոսի անելիքների մասին, պետք չի ամեն ինչը գցել միայն առողջապահության նախարարի վրա»,-ասաց նա:

Վիրաբույժը կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պիկը դեռ առջեւում է:

«Ես վստահ եմ, որ պիկը դեռ առջեւում է եւ իրական պատկեր մենք կարող ենք ունենալ միայն զանգվածային տեստավորում անելուց հետո: Ժողովուրդը ինքը պետք է պատասխանատու լինի եւ յուրաքանչյուրը պետքէ իր անձնական հիգիենայի մասին մտածի, խուսափի շփումներից, պետք է իրարից սոցիալական հեռավարություն պահպանել, թե չէ կգնանք Իտալլիայի օրինակով»,-ասաց նա:

Արտավազդ Սահակյանը կարծում է, որ պետք է խստացվեն մեկուսացման կանոնները. «Հիմա ինչքան էլ տուգանեն, քաղաքացիները գումար էլ չուննեն, որ վճարեն, դրա համար ավելի ազդեցիկ պետք է լինի պատիժը, օրինակ մի քանի օրով փակելը, որ մարդկանց վրա ազդի»:

Բժիշկ Սահակյանը նաեւ խորհուրդ է տալիս համավարակի այս պայմաններում  65-ից բարձր տարիք ունեցող կալանավորված անձանց կալանքը փոխարինել տնային կալանքով, քանի որ նրանք գտնվում են բարձր ռիսկային գոտում. «Սա մարդասիրական քայլ է, քանի որ վարակը հատկապես վտնագավոր է նրանց համար»:

Նշենք, որ Հայաստանում վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակվելու 977 հաստատված դեպք կա: Մինչ այս մահացել է 13 պացինետ, ապաքինվել 173 անձ: