Գլխավոր Նորություններ Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են Opel Zafira-ները. կա վիրավոր

Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են Opel Zafira-ները. կա վիրավոր

104

Այսօր` մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են 22-ամյա Գոռ Աբրահամյանի վարած Opel Zafira մակնիշի 82 AA 777 համարանիշի և 23-ամյա Ավետիք Եղիազարյանի վարած Opel Zafira մակնիշի 35 ZX 297 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Արտավազդ Բարխուդարյանն ու Արթուր Հակոբյանը։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/05/06/1124090/