Գլխավոր Նորություններ Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 10 000 մարդ. CNN

Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 10 000 մարդ. CNN

53

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վերջին մեկ օրում 737 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով երկրի առողջապահության և սոցիալական խնամքի գերատեսչությանը:

Համաճարակի բռնկման սկզբից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 10 612-ի: Վարակվածների թիվը կազմում է 84 279 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 73 323-ը:

Ապրիլի 11-ի դրությամբ՝ 352 974 թեստ է կատարվել Միացյալ Թագավորության տարածքում, որից 18 000-ը՝ վերջին մեկ օրում:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել ավելի քան 2 շաբաթ առաջ, և որը հոսպիտալացվել էր նախորդ կիրակի, այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: