Գլխավոր Նորություններ Սպանություն Արարատի մարզում. 43-ամյա տղամարդը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է

Սպանություն Արարատի մարզում. 43-ամյա տղամարդը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է

599

Երեկ՝ ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին Մասիսի բժշկական կետրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին 3-րդի, ձախ սրունքի վերին 3-րդի թափածակած վերք» ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը Արտաշատ քաղաքից Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է,-այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Արցախի Հանրապետության բնակիչ, 43-ամյա Արման Ք-ն է, ով անհայտ հանգամանքներում ստացել է հրազենային վնասվածք։