Գլխավոր Նորություններ Ինչու է կառավարությունը 50 տոկոսով փոխհատուցում գազի ու էլէներգիայի կոմունալ վճարները. պարզաբանում...

Ինչու է կառավարությունը 50 տոկոսով փոխհատուցում գազի ու էլէներգիայի կոմունալ վճարները. պարզաբանում է վարչապետը

615

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա։

«Մենք ուզում ենք այնպիսի քաղաքականություն վարել, որ այդ կուլտուրային որևէ ձևով չվնասենք, որովհետև դա շատ կարևոր է ու այդ պատճառով 50 տոկոսով ենք փոխհատուցում գազի ու էլէներգիայի ծախսերը», – նշեց վարչապետը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ վերցրել են փետրվար ամսվա բազան, քանի որ փետրվարը խոշորագույն սպառման ամիս է։

Հիշեցնենք՝ կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները, եթե գազը չի գերազանցել 10 հազար, էլէներգիան՝ 5 հազար դրամը։