Գլխավոր Նորություններ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարին

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարին

151

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Գրիգորյանին ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է կառավարության e-gov.am պաշտոնական կայքը: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Գրիգորյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: