Գլխավոր Շոուբիզնես Սրբուկի առաջին փորձը «եվրատեսիլյան» բեմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սրբուկի առաջին փորձը «եվրատեսիլյան» բեմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

651

Թել Ավիվում կայացել է Սրբուկի առաջին փորձը «եվրատեսիլյան» բեմում։ Eurovision.am կայքը հրապարակել է երգչուհու առաջին փորձի տեսանյութն ու լուսանկարը։

Սև պիջակով ու երկարաճիտ կոշիկներով երգչուհին փորձի ներկայացված հատվածում բեմում մենակ է։ Երգչուհու ելույթի ժամանակ բեմում կլինեն այն գույները, որոնք գերակշռում էին նաև տեսահոլովակում` սև, կարմիր, սպիտակ: 

Նշենք, որ Սրբուկի Walking Out երգի տեսահոլովակը, ըստ դիիտումների, առաջատարներից է «Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական ալիքում։ Այն ունի 4.7 մլն դիտում։ Սրբուկը ելույթ կունենա մայիսի 16–ին` երկրորդ կիսաեզրափակչում` առաջին համարի ներքո։