Գլխավոր Նորություններ Ովքեր են կորոնավիրուսից երեկ մահացած երկու պացիենտները. նոր մանրամասներ

Ովքեր են կորոնավիրուսից երեկ մահացած երկու պացիենտները. նոր մանրամասներ

2112

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 28 նոր դեպք և 54 առողջացածներ։