Գլխավոր Նորություններ Տեղադրում, ջնջում են 26.500 դրամ աջակցություն ստանալու համակարգը

Տեղադրում, ջնջում են 26.500 դրամ աջակցություն ստանալու համակարգը

3285

Hraparak.am-ը գրում է.

Երեկ գիշերվանից online.ssa.am կայքէջում հայտնվել էր Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումը։ Այն մինչեւ մոտ կես ժամ առաջ հասանելի էր, սակայն քիչ առաջ հեռացվեց կայքից։

Ավելի վաղ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեզ ասել էին, որ ծնողները պետք է փորձեն գրանցվել ապրիլի 10-ից հետո, քանի որ տեխնիկական խնդիրներ կան, որոնք ծրագրավորողները փորձում են լուծել։

Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ մինչեւ 18 տարեկան երեխա ունեցող ծնողները, որոնք չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, կստանան միանվագ դրամական աջակցություն յուրաքանչյուր երեխայի համար 26.500 ՀՀ դրամ գումարի չափով: