Գլխավոր Տեսանյութեր (VIDEO) «Այս պահին քննարկում ենք 12-րդ ծրագիրը, որ նույնպես վերաբերում է կոմունալ...

(VIDEO) «Այս պահին քննարկում ենք 12-րդ ծրագիրը, որ նույնպես վերաբերում է կոմունալ ծառայությունների համար վճարմանը»

1306

Կառավարությունը հնարավոր է, որ գումարներ տրամադրի նաև սոցիալական աջակցության ծրագրերը արտակարգ դրության երկրորդ ժամկետում գործարկելու համար. այս մասին այսօր ասուլիսին նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Դա հնարավոր է, այդ մասին քննարկումները դեռ շարունակում ենք: Հասկանում ենք, որ աջակցման ձևերը կարող են լինել տարբեր: Աջակցությունը կարող է լինել միանվագ, կարող է պարզապես դառնալ պետական ծրագրի մաս, որն առավել երկարատև է»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով դիտարմանը, որ կան մարդիկ, որ օգտագործել են կառավարության 11-րդ ծրագրով նախատեսվածից ավելի գազ և էլեկտրաէներգիա (համապատասխանաբար 5 հազար և 10 հազար դրամից ավելի), սակայն դժվարանում են վճարել դրանց դիմաց՝ նախարարը հիշեցրեց, որ կան ոլորտներ, որտեղ աշխատանքը չի սահմանափակվել պարետի որոշմամբ՝ կրթության, առողջապահության և այլ ոլորտներ: «Այստեղ աշխատող քաղաքացիների դժվարությունները նույնը չեն, ինչ աշխատանքը կորցրած մարդկանց համար, իսկ անջատումների համար, պետք է կրկնեմ, որ հայտարարված է ֆորս մաժոր, անջատումներ չեն լինի: Հավանաբար կլինեն հետաձգումներ: Այս պահին քննարկում ենք 12-րդ ծրագիրը, որ նույնպես վերաբերում է կոմունալ ծառայությունների համար վճարմանը: Այս ծրագիրը հաստատվելու դեպքում թերևս կլուծվի այդ մարդկանց հարցը»,- ասաց նա: