Գլխավոր Նորություններ ՀՐԱՏԱՊ. Կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի փետրվարի նաև մինչև 30 հազար գազի եւ...

ՀՐԱՏԱՊ. Կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի փետրվարի նաև մինչև 30 հազար գազի եւ 10 հազար հոսանքի վարձավճարները

1969

Ընդլայնվեց սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը։ Կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ ծրագիրը։ Այն ևս վերաբերում է կոմունալ վճարումներին։

Ըստ այդմ, շահառու են հանդիսանալու այն անձինք, որոնց կոմունալ վճարումները փետրվար ամսին կազմել են՝ բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։

Ընդ որում, աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով։