Գլխավոր Նորություններ Ադրբեջանում զարգանում է սեքս-տուրիզմը․ ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանում զարգանում է սեքս-տուրիզմը․ ադրբեջանցի պատգամավոր

204

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից Արազ Ալիզադեն, որ նախագահի թեկնածու էր նախորդ տարի անցկացված ընտրությունների ժամանակ, բողոքել է իրենց երկրում սեքս-տուրիզմի, մերսման սրահների ու նմանատիպ այլ բարքերի համար։

«Ադրբեջանում զարգանում է սեքս-տուրիզմը։ Մենք չենք կարողանա խոչընդոտել դրան։ Փողերով գալիս են մեզ մոտ ու գայթակղում մեր աղջիկներին։ Պետք է լուրջ պայքար մղել դրա դեմ»,- ասել է պատգամավորը։

Նա բերել է ռուսական օրինակը, երբ բազմաբնակարան շենքերում հոսթելների գործունեությունը թույլատրել են միայն առաջին հարկերում, այն էլ, եթե այդ տարածքն ունի առանձին մուտք։ Պատգամավորին աջակցել է նրա գործընկերներից Թահիր Քերիմլին՝ ասելով, որ Ադրբեջանում հիմա մարդիկ իրենց տները վերածում են հոսթելների ու մերսման սրահների։

«Ադրբեջանում պետք է ուժեղացնել մերսման սրահների ու բառերի վերահսկողությունը։ Ժամանակին ես բարձրացրել եմ արաբ զբոսաշրջիկների հետ կապված հարցը»,- ասել է նա։