Գլխավոր Նորություններ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

666

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության գործարար համաժողովը Երևանում անցկացնելու ծախսերի մասին որոշում է ստորագրել.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության գործարար համաժողովի` 2020 թվականի փետրվարի 9-11-ը Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 1851500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության»,-ասված է որոշման մեջ: