Գլխավոր Նորություններ Ոսկու գինը հասել է ռեկորդային ցուցանիշի

Ոսկու գինը հասել է ռեկորդային ցուցանիշի

1084

Ոսկու գինն այսօր գերազանցել է յոթ տարվա ցուցանիշը, գրում է РБК-ն։ Հունիս ամսվա ոսկու ֆյուչերսները Comex բորսայում ավելացել են 0,5%-ով՝ հասնելով 1,768,9 դոլարի մեկ ունցիայի դիմաց։

Սակարկությունների ընթացքում առավելագույն արժեքը կազմել է մեկ ունցիայի դիմաց 1 785 դոլար:

Թանկարժեք մետաղի գնանշումները բարձրացել են համաշխարհային տնտեսական աճի կտրուկ դանդաղեցման մտահոգությունների պատճառով` կարանտինային միջոցառումների սահմանմամբ: Ներդրողներն ավանդաբար ոսկին օգտագործում են որպես պաշտպանիչ միջոց ֆինանսական շուկաների բարձր անկայունության ժամանակաշրջանում: ԱՄՆ դաշնային պահուստների համակարգը (Federal Reserve System) հայտարարել է 2,3 տրիլիոն դոլար արժողությամբ տնտեսության խթանիչ փաթեթի մասին, մինչդեռ Եվրոմիության ֆինանսների նախարարները պայմանավորվել են 0,54 տրիլիոն եվրոյի տնտեսական աջակցության վերաբերյալ: