Գլխավոր Նորություններ «Ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը, ցրտերն ընկնելուն պես նորից վարակը չի...

«Ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը, ցրտերն ընկնելուն պես նորից վարակը չի բռնկվի». Արսեն Թորոսյան

139

«Դուք Ձեր հարցազրույցներից մեկում ասացիք, որ մեկ-երկու տարի նախկին կյանքին դեռ չենք կարող վերադառնալ, նկատի ունեք երկու տարի դիմակներով, սոցիալական հեռավորություն պահելո՞վ պիտի ապրենք»,- այսօր «Ազատության» ուղիղ եթերում այս հարցը հնչեցվեց ԱՆ Արսեն Թորոսյանին: Նա մասնավորապես պատասխանեց. «Հավանաբար, այո, որովհետև ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը, ցրտերն ընկնելուն պես նորից վարակը չի բռնկվի և մենք կրկին այս մարտահրավերի առաջ չենք կանգնելու: Մենք դեռ երկար պետք է պահպանենք սանիտարահիգիենիկ կանոնները, դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահապնելը և այլն»:

Պատասխանելով հարցին, թե ինչ հետևանքներ է թողնում օրգանիզմում հիվանդությունից հետո կորոնավիրուսը, նախարարն ասաց, որ դուրս գրված քաղաքացիների վիճակը մեզ թույլ տալիս է ասել, որ նրանք դուրս են գրվել առանց որևէ առողջական խնդրի, սակայն չի կարող ստույգ ասել նրանց օրգանիզմում փոփոխություններ տեղի՞ են ունեցել, թե՞ ոչ: Թորոսյանի խոսքով՝ այս ամենի վերջնական պատասխանը կտա ժամանակը և լայնածավալ հետազոտությունները: