Գլխավոր Նորություններ Առողջապահության նախարարության հաշվարկած 10-15 հազար զոհը անհիմն, ապացուցողական բժշկության տրամաբանությունից դուրս թիվ...

Առողջապահության նախարարության հաշվարկած 10-15 հազար զոհը անհիմն, ապացուցողական բժշկության տրամաբանությունից դուրս թիվ է

227

ՀՀ առողջապահության նախարարություն -ի ղեկավար կազմի որոշ գործընկերներ Narine Ghalechyan -ի հետ Ֆեյսբուքյան ասուլիսում բնական Իմունիզացված բարիերից հրաժարվելու իրենց մոտեցումը հիմնավորում են այդ ճանապարհով գնալու դեպքում 10.000 զոհ տալու կանխատեսումով։ Այսինքն իրենք հաշվել են, որ պիտի իմունիզացվի բնակչության կեսից ավելին, ինչի դեպքում կլինի 10-15 հազար զոհ, եթե ընդունենք որ մահանում են վարակակիրների 1%-ը։ Հաշվարկը մեղմ ասած սխալ է։ Սկսենք հաշվել։ 1. Նախ, հասկանալու համար, թե վարակակիրների քանի՞ տոկոսն է մահանում, պետք է ունենալ վարակակիրների իրական քանակը հանրապետությունում։ Ամեն օր գրանցվող դեպքերը ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐԸ չեն հանրապետությունում։ Իքս թվով մարդիկ հիվանդանում և լավանում են տանը։ Հետևաբար այս պահի դրությամբ նախարարությունը չգիտե, թե քանի՞ տոկոսն են իրական վարակվածների ունենում մահացու ելք։ 2. Միայն դիահերձումը կարող է վերջնականապես ասել, թե 80 տարեկան պացիենտը վերջին հաշվով մահացավ Ինսուլտի՞ց, Ինֆարկտի՞ց, թե՞ Վիրուսային թոքաբորբից։ Իսկ քանի ՀՀ-ում վարակակիրների հերձումն արգելված է, բուն վարակից մահերի թիվը կմնա գերագնահատված։ 3. Իմունիզացված բարիերի ձևավորումը պիտի ԿԱՌԱՎԱՐԵԼ, ոչ թե թողնել ինքնահոսի ու սպասել դրա տարերային առաջացմանը։ Իսկ դա նշանակում է, որ իրենց տներում կշարունակեն ինքնամեկուսացվել տարեցներն ու քրոնիկ հիվանդները, իսկ վարակակիրները կլինեն հիմնականում երիտասարդներ և առողջներ։ Օրինակ մինչև 40 տարեկանների շրջանում մահացությունը 0,2 % է, գրեթե այնքան, որքան Սեզոնային գրիպի դեպքում և ավելի պակաս, քան Պանդեմիկ գրիպի դեպքում։ Սա նշանակում է, որ բարիերի ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ձևվորումը կարելի է վարել սեզոնային վարակների վտանգավորությանը մոտ կորուստներով։ 4. Վիրուսի վերարտադրման թիվը, այսինքն այն թիվը, թե մեկ վարակակիրը քանի՞ առողջ է վարակում, այսինքն այն թիվը, թե բնակչության քանի՞ տոկոսը պիտի ունենա իմունիտետ որ համաճարակը մարի, ահա այդ թիվը տարբեր է գյուղերում ու մարղկենտրոններում, բոլորովին այլ է մայրաքաղաքում: Այդ թիվը կարող է փոխվել եղանակի, հասրակ ալկոգելի կիրառումից կամ դպրոցների բաց կամ փակ լինելուց։ Այնպես որ Իմունիզացված բարիերի համար կարող է պահանջվել ոչ թե բնակչության կեսը, այլ ասենք 20-30 %-ը։ Հետևաբար՝ առողջապահության նախարարության հաշվարկած 10-15 հազար զոհը անհիմն, ապացուցողական բժշկության տրամաբանությունից դուրս թիվ է, որը հիմնված չէ ոչ մի հաշվարկի վրա, ,ու բխում է բացառապես մի քանի վատ էպիդեմիոլոգի վախերից։ Ուրախ կլինեմ լսել հակափաստարկներ։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=3446155102064680&id=100000106711405