Գլխավոր Նորություններ «Վեհափառը թույլ տվեց բացահայտել բոլոր նրանց, ովքեր հոգիները սատանային վաճառած՝ պատռում են...

«Վեհափառը թույլ տվեց բացահայտել բոլոր նրանց, ովքեր հոգիները սատանային վաճառած՝ պատռում են սեփական դիմակները». Արմեն Աշոտյան

353

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քրիստոնեական, ազգային և պետական պահվածքը Վեհափառի կողմից, անշուշտ, գնահատելի է։

Բայց նա ավելին արեց, քան թվում է առաջին հայացքից։ Իր խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանի մասին չէր։

Նա թույլ տվեց բացահայտել բոլոր նրանց, ովքեր հոգիները սատանային վաճառած, կյանքում գործած բազում սրբապղծություններին ևս մեկը գումարելով, պարգևավճարային ուգառում, ժողովրդի վրա հեգնելով, իրար հերթ չտալով, հրմշտոցի և սատանեական էքստազի մեջ՝ պատռում են սեփական դիմակները։

Հավատացյալ և աստվածասեր ժողովուրդ հայ, տե’ս նրանց իրական դեմքը, հիշի’ր նրանց՝ անուն առ անուն»: