Գլխավոր Շոուբիզնես Շողեր Թովմասյանը կիսվել է սիրառատ ընտանեկան լուսանկարով

Շողեր Թովմասյանը կիսվել է սիրառատ ընտանեկան լուսանկարով

281

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, կիսվել է ընտանեկան լուսանկարով։ Հմայիչ դերասանուհին իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, պատասխանել է հետեւորդների հարցերին։

Նրանցից մեկի դիտարկմանն ի պատասխան Շողեր Թովմասյանը հրապարակել է լուսանկար, որում պատկերված է ամուսնու հետ։ Դերասանուհին շքեղ կարմիր զգեստ է կրում. կերպարն ամբողջացրել են կարմիր շրթներկը եւ երեկոյան սանրվածքը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր շքեղ կերպարում։ Շողեր Թովմասյանը երեկոյան զգեստ էր կրում, որը լայն լանջաբացվածք ունի։ Կերպարը լրացնում էին կարմիր կոշիկներն ու շրթներկը։