Գլխավոր Նորություններ Ինչո՞ւ է այրվել ուղևորատար օդանավը Շերեմետևոյում. մանրամասներ

Ինչո՞ւ է այրվել ուղևորատար օդանավը Շերեմետևոյում. մանրամասներ

221

Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի պատճառների վերաբերյալ կան մի քանի վարկածներ: Այս մասին հայտարարել է ռուսաստանի քննչական մարմին մամուլի քարտուղարը: Հիմնական տարբերակների մեջ են օդաչուների, օպերատորների և ինքնաթիռի տեխնիկական սպասարկումը ապահովող անձանց ոչ բավարար որակավորումը, ինքնաթիռի անսարքությունը և անբարենպաստ տեղային պայմանները: Նշենք, որ մայիսի 5-ի երեկոյան Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել: Լայները Մոսկվայից թռչում էր Մուրմանսկ: Թռիչքը սկսելուց 28 րոպե հետո անձնակազմը որոշեց շտապ վերադառնալ Մոսկվայի օդանավակայան: Ինքնաթիռը կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից, որի ժամանակ համապատասխան շասսիները կոտրվել են և շարժիչները սկսել է այրվել: Այնուհետ բռնկվել է ամբողջ պոչային հատվածը: Վթարի արդյունքում մահացել է 41 մարդ: Հաջողվել է փրկել 33 ուղևորի և 4 անձնակազմի անդամների: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացնում «Աերոֆլոտ» ընկերությունում, որին պատկանում էր վթարված ինքնաթիռը, և Շերեմետևո օդանավակայանում: Sukhoi Superjet-100 (ռուս.՝ Сухой Суперджет 100) ինքնաթիռը ռուսական մերձմագիստրալային ուղևորատար օդանավ է, որը մշակվել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության կողմից՝ մի շարք օտարերկրյա ընկերությունների մասնակցությամբ: Ինքնաթիռների ընտանիքի հավաստագրված անվանումն է RRJ (Russian Regional Jet): Նշանակումը՝ ICAO – SU95 (СУ95):