Գլխավոր Նորություններ Ի՞նչ կարգով են հողին հանձնվում մահացած վարակակիրները. պարզաբանում է Արսեն Թորոսյանը

Ի՞նչ կարգով են հողին հանձնվում մահացած վարակակիրները. պարզաբանում է Արսեն Թորոսյանը

867

Ծայրահեղ ծանր վիճակում ունենք 7 անձ, երեխաների թիվ չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ, աշխարհագրության մասով կարող եմ ասել, որ ամբողջ երկրում էլ կան վարկակիրներ՝ միգուցե մի մարզում քիչ, մյուսում՝ շատ: Այս մասին այսօր Ազատության ֆեյբուքյան ուղիղ եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ վերջին տվյալները:

Հարցին՝ ի՞նչ կարգով են հողին հանձնվում մահացած վարակակիրները, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ գործում է հատուկ կարգ, երբ մահացած վարակակիրները տեղափոխվում են դիահերձարաններից մեկը, հատուկ ձևով դրվում են փակ դագաղի մեջ:

«Սա շատ նեղ մասնագիտական հարց է, չէի ուզենա այս մասին խոսել, բայց անում ենք այնպես, որ վարակը չտարածվի: Դիահերձում արվում է այն դեպքերում, երբ կա դատական բժիշկների ցուցում, իսկ մնացած դեպքերում չի արվում»,- նշեց նախարարը: