Գլխավոր Նորություններ Խուլիգանություն Խորենացու փողոցում

Խուլիգանություն Խորենացու փողոցում

139

Մայիսի 5-ին, ժամը 06.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողը Խորենացու փողոցում գործող կարաոկե ակումբի մոտից «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի շարժվելու ընթացքում լսել է կրակոցի ձայներ: Ժամը 06.30-ի սահմաններում Արգիշտի փողոցից, կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Համլետ Խ.-ն և 1983 թ. ծնված Գյուլնարա Ա.-ն:
Գյուլնարա Ա.-ն ներկայացրել է Համլետ Խ.-ին պատկանող «Բրաունինգ» տեսակի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը /թույլատվությամբ/՝ փամփշտատուփով և 4 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: