Գլխավոր Նորություններ (VIDEO) Երեկ վիրուս է հայտնաբերվել խոշոր գործատուներից մեկի աշխատակցի մոտ

(VIDEO) Երեկ վիրուս է հայտնաբերվել խոշոր գործատուներից մեկի աշխատակցի մոտ

326

Ապրիլի 20-ից կբացվեն գործարանները, այս մասին կառավարության նիստում հիշեցրել է վարչապետը:

Խնդիրն այն է, ըստ նրա, որ գործարարներն իրենք պահեն անվտանգության կանոնները:

Կան ձեռնարկություններ, որտեղ հենց գործատուներն են իրենց ուշադրությամբ հայտնաբերել վարակն ու կանխել դրա տարածումը:

Համաճարակն առնված է հսկողության տակ, հիմա պետք է յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունը իրավիճակը չվտանգելու համար:

Նույն գործատուի շահերից է բխում կանոները խստիվ պահպանելը, ավելացրել է առողջապահության նախարարը: Նա տեղեկացրել է, որ երեկ խոշոր գործատուներից մեկի աշխատակցի մոտ դեպքի հաստատում է եղել: Բայց հենց մոտքի մոտ տվյալ անձի ջերմությունը չափել են ու տուն ուղարկեԼ, մեկուսացրել:

Հետո է վարակը հայտնաբերվել, իսկ գործարանում վարակի տարածումն, այդպիսով, կանխվել է:

Սա է միակ ձևը, որ նույն գործարաններն անխափան աշխատեն, ասել է Թորոսյանը: