Գլխավոր Նորություններ Յոլլա գնացեք, վաղվանից ձեր արևը հետ կգա. Սուրենյանն իր խոստմանը հավատարիմ է

Յոլլա գնացեք, վաղվանից ձեր արևը հետ կգա. Սուրենյանն իր խոստմանը հավատարիմ է

260

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր յոլլա գնացեք, վաղվանից ձեր արևը հետ կգա, ջերմաստիճանի 3-4 աստիճանով բարձրուցումն էլ հետը»։

Ապրիլի 16-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-18-ը կբարձրանա 2-3 աստիճանով։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր կատարել․

«Այսօրվա եղանակը դրախտային է։ Կապույտ երկինքը, դրան միաձուլված մեր հզոր լեռները և կենարար արևը»։