Գլխավոր Տեսանյութեր Լավ լուր՝ քաղաքացիների համար․ շահառուների շրջանակն ընդլայնվեց (VIDEO)

Լավ լուր՝ քաղաքացիների համար․ շահառուների շրջանակն ընդլայնվեց (VIDEO)

5023

Կառավարությունը ապրիլի 16-ի հերթական նիստին որոշում ընդունեց ընդլայնելու կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ և 9-րդ միջոցառման շահառու հանդիսացողների շրաջանակը։   Որոշումը գործադիրի անդամներին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նշվեց, որ 8-րդ ծրագրից կարող են օգտվել նաև՝   ցամաքային տրանսպորտի գործունեություն  (երթուղային տրանսպորտ),նախադպրոցական կրթություն  (մասնավոր մանկապարտեզներ),սպորտի բնագավառում գործունեություն  (սպորտային ակումբներ, լողավազաններ),զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնող կազմակերպությունների գրանցված աշխատողները։   Իսկ ապրիլի 10-ի ընդունված՝ Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին 9-րդ միջոցառման շահառու արդեն կարող են հանդիսանալ նաև այն ընտանիքները, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։