Գլխավոր Նորություններ Հայտնի են Էրեբունու դատարանի 5 աշխատակցի կորոնավիրուսի թեստերի պատասխանները

Հայտնի են Էրեբունու դատարանի 5 աշխատակցի կորոնավիրուսի թեստերի պատասխանները

169

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի՝ նախօրեին թեստավորված 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։ Գրառումը՝ ստորև․

«Երեկ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել և որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով:

Հայտնել էինք նաև, որ աշխատակցի զանգից հետո անմիջապես կապ էր հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները և դրանց շրջանակներում, կանխարգելիչ նկատառումներով, երեկ թեստավորման էին ենթարկվել Էրեբունի նստավայրի 5 աշխատակից:

Ուրախությամբ ուզում եմ հայտնել. այսօր տեղեկացել ենք, որ թեստավորված 5 աշխատակցի մոտ էլ արդյունքը բացասական է»: