Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսի թեստ հնարավոր կլինի անել տանը

Կորոնավիրուսի թեստ հնարավոր կլինի անել տանը

405

Վճարիր 3900 ռուբլի է և հենց տանը քեզնից կորոնավիիուսի թեստ կվերցնեն:

Արագացված կարգով տնային թեստը արժե 5200 ռուբլի։

«Յանդեքսը» թողարկում է հատուկ ծառայություն՝ տնային պայմաններում կորոնավիրուսային թեստավորում անցկացնելու համար։10 հազար թեստ կլինի անվճար․ անալիզների համար կվճարի ընկերությունը՝ «Օգնությունը կողքիդ է» սոցիալական ծրագրի շրջանակներում։

Թեստավորում անցնելու համար կայքում պետք է հայտարարություն թողնել։ Նշված հասցեով կայցելի բուժաշխատողը գործընկեր լաբորատորիաներից մեկից, կվերցնի փորձնմուշ և կտանի լաբորատորիա, իսկ մեկից երեք օրերի ընթացքում պատասխանները կուղարկվեն էլեկտրոնային նամակով։ Առաջինը անալիզներ հանձնել կկարողանան ռիսկային խմբում գտնվող մոսկվացիները, ովքեր 65 տարեկանից բարձր տարիքային խմբին են պատկանում։

Համակարգը նաև նախատեսում է հանգանակությունների հնարավորություն, որպեսզի ռիսկային խմբի համար անվճար թեստերի քանակը հնարավոր լինի հետագայում ավելացնել։