Գլխավոր Նորություններ Գեղարքունիքում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել

Գեղարքունիքում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել

625

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել։

«Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։

Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։

Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։

Առողջ եղե՛ք», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք՝ Գեղարքունիքում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 11-ին։ Օրեր անց, սակայն, վարակակրի կրկնակի թեստերը բացասական էին եղել։