Գլխավոր Նորություններ Ով է Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված անձը. Նրա շփման շրջանակը շատ մեծ է,...

Ով է Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված անձը. Նրա շփման շրջանակը շատ մեծ է, պոլիկլինիկայի աշխատակիցներ կան մեկուսացված

1403

Armdaily.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել ենք, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ դեպքը գրանցվել է Վարդենիս քաղաքում:

Վարակվածը պոլիկլինիկայի բժշկուհին է, ում ինքնազգացողությունը վատացել է հենց աշխատավայրում և թեստավորումից հետո նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Նրա մոտ առկա է թոքաբորբ:

Մեր տեղեկություններով՝ շփման շրջանակը շատ մեծ է, պոլիկլինիկայի աշխատակիցներ կան մեկուսացված: