Գլխավոր Նորություններ Պարզվել է կորոնավիրուսի մահվան ջերմաստիճանը

Պարզվել է կորոնավիրուսի մահվան ջերմաստիճանը

3060

Պրովանսի համալսարանի մի խումբ ֆրանսիացի գիտնականներ պարզել են, որ Կորոնավիրուսն ամբողջությամբ մահանում է 15 րոպեի ընթացքում 92 աստիճանի ջերմային ազդեցության դեպքում: Նրանց եզրակացությունները հրապարակվել են bioRxiv ռեսուրսում, որը գիտական նյութեր է թողարկում։

Գիտափորձի ընթացքում հետազոտողները մեկ ժամվա ընթացքում կորոնավիրուսին մինչեւ 60 աստիճան տաքացրել են՝ հայտնաբերելով, որ նման ազդեցությունից հետո նրա որոշ շտամներ դեռ կարող էին բազմանալ: 60 աստիճանում մինչև 1 ժամ տաքացումը  հանդիսանում է  վիրուսի ապաակտիվացման ստանդարտ արձանագրություն, որն  օգտագործվում է շատ լաբորատորիաներում, որտեղ ուսումնասիրում են հիվանդների թեստերը. Ընդ որում, կորոնավիրուսը հաջողվել է ամբողջությամբ ապաակտիվացնել 15 րոպեի ընթացքում մինչեւ 92 աստիճան տաքացումից հետո:

Հետազոտության համար գիտնականներն օգտագործել են աֆրիկյան կանաչ կապիկի երիկամների բջիջները, որոնք վարակված են կորոնավիրուսի շտամով, որն ստացվել է Գերմանիայի հիվանդից: Վարակված բջիջները տեղադրել են երկու փորձանոթների մեջ ՝ մեկը մաքուր միջավայրով, մյուսը ՝ կենդանական ծագում ունեցող սպիտակուցներով՝ նմանակելով իրական, այլ ոչ թե ստերիլ պայմանները։

Ստանդարտ ջեռուցման ընթացակարգից հետո վիրուսի շտամները մաքուր միջավայրում լիովին ապաակտիվացվել են, սակայն ոչ ստերիլ նմուշներում դրանցից մի քանիսը պահպանվել են: Հետազոտողները ենթադրում են, որ ստանդարտ ապաակտիվացման արձանագրությունը կարող է բավարար լինել ցածր վիրուսային ծանրաբեռնվածությամբ նմուշների ոչնչացման համար, սակայն վիրուսի բարձր պարունակությամբ նմուշների համար դա կարող է բավարար չլինել:

Փորձի հեղինակները նշել են, որ իրենց հետազոտության արդյունքները պետք է նպաստեն վիրուսի ապաակտիվացման առավել հարմար արձանագրության ընտրությանը՝ բուժանձնակազմի վարակման վտանգը կանխելու համար, որն անմիջականորեն աշխատում է նմուշների հետ:

armdaily.am