Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսի պատճառով «դատարկված» Կրյուգերի ազգային պարկում առյուծները ոչ միայն «գրավել» են ճանապարհը,...

Կորոնավիրուսի պատճառով «դատարկված» Կրյուգերի ազգային պարկում առյուծները ոչ միայն «գրավել» են ճանապարհը, այլև քնել այնտեղ

86

Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Կրյուգերի ազգային պարկում անտառապահը ցերեկով ճանապարհի վրա քնած առյուծների է նկատել և լուսանկարել, հայտնում է BBC լրատվականը։

Ինչպես ամբողջ աշխարհում, ՀԱՀ-ում նույնպես այս օրերին նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով կարանտինային ռեժիմի շրջանակում Կրյուգերի ազգային պարկը մարտի 25-ից փակել է իր դռները զբոսաշրջիկների առջև։ Մեքենայով անցնող մարդկանց տեսնելուն սովոր առյուծները հասցրել են այս ընթացքում ոչ միայն «գրավել» ճանապարհը, այլև քնել այնտեղ։

Անատառապահը, որն այս ընթացքում էլ շարունակում է իր աշխատանքը, մոտեցել է քնած կենդանիներին և լուսանկարել նրանց։

Վերջինս նշում է, որ առյուծները սովոր են մեքենաներով անցնող մարդկանց, ուստի ոտքով իրենց մոտեցողներից զգուշանում են և քնած չլինելու դեպքում թույլ չէին տա այդքան շատ մոտենալ խմբին։

Անտառապահը նշում է նաև, որ կենդանիները հնարավոր է սովորեն ճանապարհներին, որոնց վրա այս ընթացքում շարժ չկա՝ «կարծելով», թե այն ապահով վայր է, ինչը հետագայում խնդիրների կարող է հանգեցնել։