Գլխավոր Նորություններ Երկու նախագահների գրասենյակները հերքում են

Երկու նախագահների գրասենյակները հերքում են

90

Hraparak.am-ը այսօր տեղեկություն էր հրապարակել, նշելով, թե անցյալ շաբաթ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իբր, ԱԱԾ մեկուսարանում՝ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «բավականին երկար՝ մոտ չորս ժամ» հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և հանդիպման կազմակերպիչն ու հովանավորն էլ Նիկոլ Փաշինյանն է եղել։

Այս կապակցությամբ 168.am-ը պարզաբանում է խնդրել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից. «Ձեր նշած հրապարակումը իրականության հետ բացարձակապես ոչ մի աղերս չունի. այն ամբողջությամբ լրագրողի վառ երևակայության արդյունքն է»,- լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը ևս 168.am-ի հետ զրույցում հերքել է երկու նախագահների հանդիպման մասին վերոնշյալ տեղեկատվությունը: