Գլխավոր Նորություններ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք, մահացել է ևս մեկ...

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք, մահացել է ևս մեկ պացիենտ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1248-ի

966

Հայաստանում երեկ արվել է 1003 հետազոտություն, նոր հաստատված դեպքերը՝ 47 են, մահացել է 1 պացիենտ, բուժվածները թիվը 121 է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ այդմ, ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է»,- գրել է նա:

Նշենք, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 մարդ, երեկվա դրությամբ մահացածների թիվը 19 էր: