Գլխավոր Տեսանյութեր (VIDEO) Կինը տեսավ, որ զինվորը կանգնած է ուժեղ անձրևի տակ. երբ իմացավ...

(VIDEO) Կինը տեսավ, որ զինվորը կանգնած է ուժեղ անձրևի տակ. երբ իմացավ պատճառը, չկարողացավ զսպել արցունքները

986

Սա անձրևի տակ կանգնած ամերիկացի զինվորի լուսանկար է, որը տարածվել է ամբողջ համացանցում: Երբ բոլորն իմացան պատճառը, թե նա ինչու էր կանգնել այդպես, նրան սկսեցին խորապես հարգել։

Հուլիսի 6-ին Էրին Հեսթերը կանգնած էր ճանապարհների խաչմերուկի մոտ, երբ իրենից մի քիչ այն կողմ նկատեց, թե ինչպես է մի զինվոր դուրս գալիս մեքենայից  և կանգնում: Կարծես սպասում էր ինչ-որ մեկին:

Ուժեղ անձրևի տակ, առանց անձրևանոցի: Ճանապարհով անցնում էին հուղարկավորության մասնակցող մարդկանց մեքենաներ:

-Կարծում եմ, նա ոչինչ չգիտեր այդ ընտանիքի մասին և այդ քայլն ինքնակամ էր արել,-ասում էր Էրինը, — պարզապես նա այդպիսի մարդ է:

Երբ լուսանկարը հայտնվեց համացանցում, պարզ դարձավ, որ տղամարդը Ջեք Ուսրի անունով զինծառայող է:

Ջեքը նույնիսկ զարմացել էր, որ իր արարքն այդքան շատ ուշադրություն է գրավել.

Ինձ դա ծնողներս են սովորեցրել,-բացատրել է նա,-ինչպե՞ս կարելի էր այլ կերպ վարվել: Այո, ես չեմ ճանաչում այդ ընտանիքին, բայց տեսնելով նրանց, մտածեցի, թե ինչ է կատարվում նրանց հոգում: Բացի այդ էլ վատ եղանակ էր…Ես ուղղակի դուրս եկա մեքենայից և պատվի առա, որպիսի ցույց տամ, որ իրենց դժբախտությունը կիսում է նաև ուրիշ մեկը, և կապ չունի, որ նրանք ինձ չգիտեն…