Գլխավոր Նորություններ Պետություններ, որտեղ դեռևս չկան COVID-19-ի վարակակիրներ. ո՞րն է նրանց «հաջողության» պատճառը

Պետություններ, որտեղ դեռևս չկան COVID-19-ի վարակակիրներ. ո՞րն է նրանց «հաջողության» պատճառը

318

Երեկվա՝ ապրիլի 17-ի դրությամբ աշխարհում գոյություն ունի ընդամենը 18 պետություն, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել:

COVID-19-ի հետ առնչություն չունեցող այդ բոլոր երկրները գտնվում են արևելյան կիսագնդում: Որոշ դեպքերում կորոնավիրուսով վարակների հաստատված դեպքերի բացակայությունը կապված է կա՛մ պետության քաղաքականության, կա՛մ վատ զարգացած առողջապահական համակարգի հետ:

Այն պետություններից, որոնք դեռևս չեն հայտարարել կորոնավիրուսի առկայության մասին, ամենաշատ բնակչությունն ունի Հյուսիսային Կորեան:

Հիվանդների մասին տեղեկություններ չեն տարածել նաև Տաջիկստանում:

Թուրքմենստանում պաշտոնապես չկան COVID-19-ի կրողներ, չնայած որ ԶԼՄ-ներն արդեն իսկ հայտնել են առնվազն յոթ վարակակրի մասին: Ասիական երկրներից կորոնավիրուս դեռևս չի հայտնաբերվել նաև Հարավային Օսեթիայում: Աֆրիկյան պետություններից «մաքուր» են դեռևս երկուսը՝ Լեսոտոն ու Կոմորյան կղզիները:

Առավել մեծ քանակությամբ պետություններ, որտեղ դեռևս առկա չէ կորոնավիրուսը, կան Օվկիանիայում: Այդ պետությունների թվում են Միկրոնեզիան, Սողոմոնյան կղզիները, Սամոան, Վանուատուն:

Վարակի դեպքեր չեն հայտնաբերվել նաև Կիրիբատիում, Կուկի կղզիներում, Տոնգայում և Թուվալուում: Նախկինի նման COVID-19-ի կրողներ չկան նաև Նաուրուում և Նիուեում, Մարշալյան կղզիներում: