Գլխավոր Նորություններ Մահացել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Մարատ Ալեքսանյանը

Մահացել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Մարատ Ալեքսանյանը

546

Երկարատև ու ծանր հիվանդությունից 70 տարեկան հասակում մահացել է նախկին արդարադատության նախարար Մարատ Ալեքսանյանը:

Ստորև ներկայացնում ենք Մարատ Ալեքսանյանի կենսագրությունը.

Կրթություն
1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը

Աշխատանքային գործունեություն
1971-1984թթ. ընտրովի և նշանակովի պաշտոններ է վարել կոմերիտմիության և կոմունիստական կուսակցության Աբովյանի մի շարք շրջկոմներում:
1984-1990թթ. աշխատել է Աբովյանի միջշրջանային դատախազությունում:
1991995թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1995թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
1996թ փետրվարից-1998թ. ապրիլը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը:ՀՀ նախագահի հրամանագրով Մարատ Ալեքսանյանին շնորհվել է ՀՀ արդարադատության պետական խորհրդականի բարձր կոչում: Հանդիսանում է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս