Գլխավոր Շոուբիզնես Մերկ Մաուրո Իկարդիի և կնոջ հերթական ֆոտոշարքը

Մերկ Մաուրո Իկարդիի և կնոջ հերթական ֆոտոշարքը

166

«Ինտեր»-ի ֆուտբոլիստ Մաուրո Իկարդին Ինստագրամում հերթական լուսանկարներն է հրապարակել իր կնոջ`  Վանդա Նարայի հետ:

Մեկնաբանելով ֆոտոշարքը, ֆուտբոլիստի կինը նշել է.

«Պետք է տարբերել, թե ով  իր անձնական կյանքի մասին պատմում սոցցանցերում և ով դա անում է աշխատանքի բերումով: Ես և Մաուրոն աշխատում ենք», – Նարայի խոսքը մեջբերում է Calciomercato-ն:

Ֆոտոշարքում ֆուտբոլիստը մերկ է: Հիշեցնենք, որ ֆոտոշարքի առաջին հատվածը Իկարդին հրապարակել էր ավելի վաղ:

Նշենք, որ Վանդա Նարան նաև ֆուտբոլիստի գործակալն է: