Գլխավոր Նորություններ Երևանում բենզալցակայանի մոտ «Գազել» մակնիշի միկրոավտոբուս է այրվում (տեսանյութ)

Երևանում բենզալցակայանի մոտ «Գազել» մակնիշի միկրոավտոբուս է այրվում (տեսանյութ)

147

Երևանի Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց այրվում է «Գազել» մակնիշի ավտոմեքենա: «Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրի տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանությունն արգելափակել է այդ հատվածում երթևեկությունը: ՀՀ ԱԻՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ «Գազել» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրական սյանը և այրվում է: Դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: