Գլխավոր Նորություններ Պետական կառավարման համակարգը «Սերժի մնացորդներից» պետք է մաքրել. նրանք հիստերիկ նոպաների մեջ...

Պետական կառավարման համակարգը «Սերժի մնացորդներից» պետք է մաքրել. նրանք հիստերիկ նոպաների մեջ են. Փաշինյան

362

Եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան իրական զտումներ: Այս մասին ֆեյսբուքյան լայվում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հակակոռուպցիոն քրեական գործերից դժգոհ էի: Հիմա շատ գործերով ոնց որ թե կոնկրետ արդյունքներ են ի հայտ գալիս, և նրանք հիստերիկ նոպաների մեջ են: Նրանք իշխանության ներսում էլ, իրավապահ համակարգի ներսում էլ դեռ լիքը մարդ ունեն: Ունեն, որովհետև մենք շանս ենք տվել բոլորին, բայց հիմա այդ ժամանակը սպառվել է: Վենդետա, կադրային ջարդ էլի չի լիելու, բայց պետական կառավարման համակարգը ես անվանում եմ «Սերժի մնացորդներ», «Սերժի մնացորդներից» պետք է մաքրվել, դա միանշանակ, ու մեզ ոչ մեկ այլևս չի կարող մեղադրել, որովհետև այդ շանսն ունեցել են բոլորը»,- ասաց վարչապեը: