Գլխավոր Նորություններ Լոռիում հաստատվել է վարակվելու 12, Գեղարքունիքում՝ 10 դեպք

Լոռիում հաստատվել է վարակվելու 12, Գեղարքունիքում՝ 10 դեպք

59

Լոռու մարզում հաստատվել նոր կորոնավիրուսով վարակվելու 12, Գեղարքունիքի մարզում՝ 10 դեպք։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում հայտնեկլ են Լռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Այսօրվա դրությամբ Լոռիում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 12 դեպք, որից 2-ը նոր դեպքեր են: Նրանցից 7_ն արդեն առողջացել ու վերադարձել են տուն, 5_ը շարունակում են ստացիոնար բուժում ստանալ»,- գրել է Անդրեյ Ղուկասյանը:

«Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ.

Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։

Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։

Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Առողջ եղե՛ք»,- նշված է Գնել Սանոսյանի գրառման մեջ։