Գլխավոր Նորություններ Հայաստանում կորոնավիրուսի 48 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1339-ի

Հայաստանում կորոնավիրուսի 48 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1339-ի

163

Ապրիլի 20-ի ժամը 11։00֊ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1339-ի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, կորոնավիրուսից ապաքինվել է 580 քաղաքացի, փաստացի բուժվում է 737-ը:

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 մարդ։